Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605,5
    617,5

  • RUB

    6,96
    7,2

Կարևոր իրադարձություններ

 

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակված կինն առողջացել է, առողջ բալիկ ունեցել․ ԲԿ

01 Հունիս, 2021 14:13
Հեղինակ՝ Ծովինար Խաչատրյան
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակված կինն առողջացել է, առողջ բալիկ ունեցել․ ԲԿ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում  ծայրահեղ ծանր վիճակում գտնվող  կորոնավիրուսով վարակված  31 շաբաթական հղի Մարիամի խնդրանքը բժիշկներից առողջանալն ու առողջ զավակ ունենալն էր: Հիմա ժպիտով է հիշում, թե ինչպես էր կարողանում թթվածնի դիմակով  շնչել երկուսի` իր և որդու` Տիգրանի փոխարեն: 

Բժիշկների համառ պայքարի, Մարիամին սրտապնդելու և հուսահատության պահերին երեխայի լույս աշխարհ գալու մասին պարբերաբար հիշեցնելու արդյունքում Մարիամը մեկ ամսից առողջացավ և դուրս գրվեց ԲԿ-ից: 37 շաբաթականում ինքնուրույն ծննդաբերեց որդուն և Երեխաների պաշտպանության օրը  տուն է շտապում, որ դուստրերը եղբոր հետ նշեն իրենց տոնը:

Լուսանկարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ավագ  գինեկոլոգ-մանկաբարձ Ինգա Ավանեսյանն է` այն բժիշկներից մեկն, ում շնորհիվ Մարիամի ընտանիքն այսօր երջանիկ է:

 

Լրահոս

Դիտել ավելին