Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    513
    518

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    7,02
    7,26

Կարևոր իրադարձություններ

 

Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել․ Անահիտ Ավանեսյան

01 Հունիս, 2021 10:12
Հեղինակ՝ Անահիտ Ավանեսյան
Դիերի և մասունքների ոչ պատշաճ պահումն իմ բացթողումն է եղել․ Անահիտ Ավանեսյան
Հարգելի հայրենակիցներ,
 
երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Այս մասին գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Անասհիտ Ավանեսյանը։

«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:
 
Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:
 
Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:
 
Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:
 
Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»,-գրել է նա։
 

Լրահոս

Դիտել ավելին