Կարևոր իրադարձություններ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները աճել են, դոլարինը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

18 Մայիս, 2021 19:45
Եվրոյի և ռուբլու փոխարժեքները աճել են, դոլարինը՝ նվազել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Մայիսի 18-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 521.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքն աճել է 2.80 դրամով և կազմել 637.23 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 7.08 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.71 դրամով և կազմել 740.81 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 240.31 դրամով և կազմել 31083.25 դրամ: Արծաթի գինն աճել է 6.06 դրամով և կազմել 462.97 դրամ: Պլատինի գինն աճել է 2.58 դրամով և կազմել 20574.61 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին