Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում հայ զինվորականների և շրջափակված ադրբեջանցիների միջև միջադեպը երեկ է եղել, այն արագ հարթվել է. ՊՆ-ից մանրամասներ են հայտնում

18 Մայիս, 2021 17:05
Վարդենիսում հայ զինվորականների և շրջափակված ադրբեջանցիների միջև միջադեպը երեկ է եղել, այն  արագ հարթվել է. ՊՆ-ից մանրամասներ են հայտնում

Համացանցում քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, թե Վարդենիսում ադրբեջանցիները  հայերի են ծեծի ենթարկել:

Վիճաբանությունը եղել է երեկ՝ մայիսի 17-ին, Վարդենիսի այն հատվածում, որտեղ մայիսի 12-ից ներխուժել են ադրբեջանցի զինվորականները: Այս մասին Shabat.am-ին փոխանցեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից: 

«Իրենք շրջափակված են հայկական ստորաբաժանումների կողմից: Երեկ վիճաբանություն  է տեղի ունեցել, որը շատ արագ հարթվել է: Ոչ թե ադրբեջանցի զինվորականները ինչ-որ տեղ են գնացել, որտեղ հայ զինվորականներ են եղել, այլ՝ դեպքը տեղի է ունեցել մեր ուժերի կողմից   արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ: Երեկվանից հանգիստ է: Խնդիր չկա», - ասացին ՊՆ-ից։  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին