Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք

17 Մայիս, 2021 22:13
Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք

Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։

Այսօրվա դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով:

Մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է ևս 43 հիվանդ:

Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք:

Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։

Լրահոս

Դիտել ավելին