Սոցցանցերում քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, թե «Երկրապահ» կամավորակնների միությունում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում:
«Հայկական ժամանակ»-ը ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տարածված տեղեկությունները, ինչին ի պատասխան նա ասաց. «Զենք ու զրահ բաժանել չկա: Մենք գնում ենք մեր զորավարժություններն անցկացնենք գանք, ընդամենը դա է»:
Դիտարկմանը՝ որ սա սահմանային վիճակի հետ է կապվում, նա արձագանքեց. «Չէ, նորմալ վիճակ է սահմաններում, խնդիր չկա»: