Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    502

  • EUR

    585
    601

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվին և Երևանին կոչ է արել պայմանավորվել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ

17 Մայիս, 2021 20:07
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքվին և Երևանին կոչ է արել պայմանավորվել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը  Բաքվին և Երեւանին կոչ է արել պայմանավորվել Ադրբեջանի զորքերը հայկական տարածքից դուրս բերելու մասին: Այս մասին այսօր`մայիսի 17–ին, հայտնել են ֆրանսիական դիվանագիտական գերատեսչությունում՝ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ Նախարար Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հեռախոսազրույցների արդյունքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած լարվածության կապակցությամբ Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգության և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը նրա հավատարմության մասին»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ–ում:

Ընդգծվում է, որ Ֆրանսիան «ուշադիր հետևում է իրավիճակին» և կոչ է անում կողմերին շարունակել բանակցությունները, որպեսզի հասնեն հայկական տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը:

Լրահոս

Դիտել ավելին