Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավորներ այցելել են Ամարասի վանական համալիր

17 Մայիս, 2021 15:08
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավորներ այցելել են Ամարասի վանական համալիր

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին թվագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախօրեին ապահովել են 80 ուխտավորներից կազմված խմբի՝ Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Ուխտավորները եղել են Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

 

Լրահոս

Դիտել ավելին