Կարևոր իրադարձություններ

Ամասիայում եկեղեցի է կառուցվելու. հիմնարկեքը կատարվել է

16 Մայիս, 2021 16:22
Ամասիայում եկեղեցի է կառուցվելու. հիմնարկեքը կատարվել է

Հայաստանի հյուսիսում՝ սահմանամերձ Ամասիայում կառուցվում է եկեղեցի: Այն տարածաշրջանում կլինի եզակի:

Ամասիայի համայնքապետարանից հայտնում են, որ տարիներ շարունակ, բացառությամբ Բանդիվանի, նախկին Ամասիայի տարածաշրջանի գյուղերում եկեղեցիներին փոխարինել են մատուռներն ու սրբատեղիները: Հենց Ամասիայում որպես աղոթատեղի ծառայել է  կենցաղ-կոմբինատի նախկին շենքը, որի մի հատվածն անկախության տարիներին տրվել է Շիրակի թեմին։

«Եկեղեցու կառուցման գլխավոր պայմաններից է հիմնարկեքի և օծման արարողությունը: Հիմնարկեք կատարող եպիսկոպոսն օծում է 16 քար, որոնցից 12-ը՝ առաքյալների, 2-ը՝ Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչների, 2-ն էլ՝ Ս. Պողոս առաքյալի և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով: Այնուհետև օծված քարերը դրվում են եկեղեցու հիմքում՝ յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղում:

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ ու հանդիսապետությամբ Ամասիա համայնքում տեղի ունեցավ եկեղեցու հիմնարկեքի արարողություն:

Հիմնարկեքի կարգից հետո կազմապերպվեց մատաղի օրհնություն և հյուրասիրություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին