Կարևոր իրադարձություններ

Հայկ Չոբանյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ

15 Մայիս, 2021 12:36
Հայկ Չոբանյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հայտնում է.

«Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ քննարկեցինք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում իրականացվող նախագծերը և երկարաժամկետ ծրագրերը՝ ինժեներական քաղաքը, թվայնացման օրակարգը և բարձր տեխնոլոգիական կրթությունը:

Ընդգծեցի, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ռազմավարական ուղղություն է և նշանակալի հաջողություններ է գրանցում նույնիսկ համավարակով ու պատերազմով պայմանավորված բարդությունների ժամանակաշրջանում:

Հանդիպման ավարտին քուրդ գործընկերոջս հրավիրեցի Երևան՝ հոկտեմբերին կայանալիք «DigiTec Expo» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին