Կարևոր իրադարձություններ

«Եռաբլուր»-ի մոտ Nissan-ը բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է

14 Մայիս, 2021 10:41
«Եռաբլուր»-ի մոտ Nissan-ը բախվել է էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Մայիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Շավարշ Ղազարյանը, իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին