Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է հանել կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնելու պահանջը

13 Մայիս, 2021 16:05
Առաջարկվում է հանել կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնելու պահանջը

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

Հիմնավորման համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել օրենքից հանել վերոնշյալ պահանջը:

 

Լրահոս

Դիտել ավելին