Կարևոր իրադարձություններ

Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում կրակահերթեր տեղի չեն ունեցել. Info chechk

12 Մայիս, 2021 22:40
Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում կրակահերթեր տեղի չեն ունեցել. Info chechk

Այսօր մամուլում տարածվեց տեղեկատվություն առ այն, որ միջդիրքային կրակահերթեր են լսվել Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում։

Այս մասին գրում է Տեղեկատվության ստուգման կենտրոնն (Info chechk) ու նշում. Պաշտպանության նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Վերոնշյալ համայնքներից ևս վերահաստատեցին, որ հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, կրակոցներ տեղի չեն ունեցել։
 
 

Լրահոս

Դիտել ավելին