Կարևոր իրադարձություններ

1998 թվականի հեղաշրջմամբ Հայաստանում իշխանության եկած ուժերը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Արցախը դուրս մղեցին բանակցային գործընթացից. Արման Բաբաջանյան

12 Մայիս, 2021 11:55
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
1998 թվականի հեղաշրջմամբ Հայաստանում իշխանության եկած ուժերը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Արցախը դուրս մղեցին բանակցային գործընթացից. Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«27 տարի առաջ այս օրը Բիշքեկում երեք կողմերի՝ Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի միջև ստորագրված համաձայնագրով հաստատվեց արցախյան առաջին պատերազմի հրադադարը, որը խախտվեց 2016-ի ապրիլին, իսկ ավելի լայնամասշտաբ պատերազմով՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին։

Այս եռակողմ փաստաթղթի ստորագրումը մինչև օրս էլ համարվում է ղարաբաղյան հակամարտության ողջ գործընթացում արձանագրված մեծագույն ձեռքբերումներից մեկը, քանի որ դրանով ոչ միայն վերջ դրվեց հազարավոր կյանքեր խլած պատերազմին, այլ նաև դե յուրե, այդ թվում ու առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից ճանաչվեց Արցախի սուբյեկտայնությունն ու որպես հակամարտության լիիրավ կողմ հանդես գալու իրավունքը։ Հենց այս եռակողմ համաձայնագիրն էր այն իրավական հենքը, որը հետագայում ապահովեց Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։

Ցավոք, սակայն, 1998 թվականի հեղաշրջմամբ Հայաստանում իշխանության եկած ուժերը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դիմելով աշխարհաքաղաքական արկածախնդրությունների, Արցախը դուրս մղեցին բանակցային գործընթացից, ինչը, դժբախտաբար, մեզ այդպես էլ չհաջողվեց վերականգնել մինչև արցախյան երկրորդ լայնամասշտաբ պատերազմը, որի պատճառներից մեկը, գուցեև ամենագլխավորը հենց Արցախը բանակցային ֆորմատից դուրս թողնելն էր»։

 

Լրահոս

Դիտել ավելին