Կարևոր իրադարձություններ

«Ջայլամի քաղաքականությունը» տանում է փակուղի. «Հայաստանի Հանրապետություն»

12 Մայիս, 2021 09:47
«Ջայլամի քաղաքականությունը» տանում է փակուղի. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Ողջ աշխարհը գտնում է, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, իսկ Ալիեւը առանձնակի համառությամբ պարբերաբար հայտարարում է, թե ինքը պատերազմով լուծել է այն: Ադրբեջանի առաջնորդը ստիպված է լինելու վերադառնալ քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ՝ ուշ թե շուտ հասկանալով, որ առանց դրա տարածաշրջանային համագործակցության որեւէ ձեւաչափ, որի մասին անընդհատ խոսում են ինքը եւ Թուրքիան, հնարավոր չի լինի իրականացնել: Արցախի կարգավիճակի հարցում Ալիեւի կողմից ջայլամի քաղաքականության վարումը վերջինիս կանգնեցնելու է փակուղու առաջ, եւ վերջին հաշվով Ադրբեջանում դե ֆակտո հարց լուծող Թուրքիան կստիպի նրան վերսկսել բանակցությունները, քանի որ վերջինիս նկատմամբ միջազգային ճնշումներն արդեն գագաթնակետին են հասել, եւ նա սկսել է տեղի տալ դրանց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին