Կարևոր իրադարձություններ

Ժողովրդի կամքի արտահայտման ոտնահարման ցանկացած փորձ արժանանալու է ամենախիստ արձագանքի. Լիլիթ Մակունց

10 Մայիս, 2021 21:24
Ժողովրդի կամքի արտահայտման ոտնահարման ցանկացած փորձ արժանանալու է ամենախիստ արձագանքի. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկում վարչապետի թեկնածուին, որով հնարավոր կլինի հունիս ամսին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին, որովհետև այս ընթացքում որտեղ պետք է քննադատել եք, որտեղ պետք է սատարել եք, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները։ Հավատացել եք, որ եթե մեզ քննադատեք, ականջալուր ենք լինելու ձեր քննադատություններին, որ եթե ուղղեք, մենք կուղղվենք»,- ասաց Մակունցը։
 
Նա նշեց, որ իրենց պատվիրակված գլխավոր հանձնառությունը կատարել են։
«Դուք մեզ պահ եք տվել ամենաթանկը՝ ձեր իշխանությունը, որ մենք թույլ չենք տվել ֆիզիկական, բարոյական, ինչպես նաև կյանքի սպառնալիքի ներքո խլել ձեզանից:

Եվ այսօր ենք ձեզ պատկանող իշխանությունը ձեզ ենք վերադարձնում: Որպես ժողովրդի մանդատը կրող քաղականա մեծամասնություն, մենք հաստատակամ ենք ՀՀ-ում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ, օրինակարգ ընտրություններ, և ժողովրդի կամքի արտահայտման ոտնահարման ցանկացած փորձ ու դրսևորում ընտրությունների ընթացքում վստահաբար արժանանալու է ամենախիստ համարժեք արձագանքի», հայտարարեց Մակունցը։

 

Լրահոս

Դիտել ավելին