Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,97
    7,21

Կարևոր իրադարձություններ

 

ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՀՀ ժամանած ՖԽՎ պատվիրակության անդամների հետ

10 Մայիս, 2021 21:12
ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՀՀ ժամանած ՖԽՎ պատվիրակության անդամների հետ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ #ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Մերի Գալստյանը, Սոնա Ղազարյանը մայիսի 10-ին հանդիպեցին Հայաստան ժամանած ՖԽՎ պատվիրակության անդամների հետ:
 
«Այս պատերազմի ընթացքում խախտվեց նաեւ Ֆրանկոֆոնիայի հռչակած հիմնական սկզբունքներից մեկը՝ ժողովրդի՝ խաղաղ, ինքնուրույն, բազմակողմանի զարգացման եւ ապրելու իրավունքը: Մենք համոզված ենք, որ ՖԽՎ-ն կշարունակի իր աջակցությունը Արցախի եւ հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման հարցում: Հայկական կողմը շնորհակալ է նաեւ ՖԽՎ անդամ երկրներին, որոնք իրենց ձայնն են բարձրացրել գերիների վերադարձի, հետպատերազմյան իրավիճակի կայունացման եւ խաղաղության հաստատման հարցերում»,- նշեց Հովհաննես Իգիթյանը։
 
«Մենք սրտով, հոգով ձեզ հետ ենք այս դժվարին պայմաններում»,- նշեց ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան Շառլ Լուպերտոն՝ տեղեկացնելով, որ հանդիպել են նաեւ ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին եւ ստացել հանգամանալից, ամբողջական տեղեկատվություն առկա իրավիճակի վերաբերյալ:
 
ՖԽՎ-ն ընդունել է մի շարք բանաձեւեր աշխարհի տարբեր կետերում պատմամշակութային արժեքների նկատմամբ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ: Նմանատիպ բանաձեւի ընդունում նախատեսվում է նաեւ հայկական պատմամշակությաին արժեքները օկուպացված տարածքներում պահպանելու վերաբերյալ:

Լրահոս

Դիտել ավելին