Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» դաշինք. Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ դաշինք կազմեց

09 Մայիս, 2021 18:43
«Հայաստան» դաշինք. Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ դաշինք կազմեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Հայաստան» դաշինքով. այսօր նրանք ստորագրել են հռչակագիրը: 

Քոչարյանը պարզաբանել է, թե ինչու հենց այդ երկու կուսակցությունների հետ է որոշել մասնակցել ընտրություններին: «ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ: Դաշնակցությունը եղել է կառավարության անդամ իմ նախահանգության տարիներին՝ նույնիսկ, երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր: Փորձն արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ այդ արդյունքների ականատեսն եք եղել»,- ասաց նա:

Անդրադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որը հիմնադրել և ղեկավարում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նա ասաց. «Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառանալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մենք մնալու՞ ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում: Այստեղ վտանգները լուրջ են, և կարծում եմ՝ Սյունիքն այսօր մեր այս պայքարի սիմվոլն է»:

 

Լրահոս

Դիտել ավելին