Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը. առողջապահության նախարարություն

07 Մայիս, 2021 21:10
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը. առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում՝ թե՛ «ԱստրաԶենեկա», թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:

Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես՝ 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին