Կարևոր իրադարձություններ

ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն է տարածել

07 Մայիս, 2021 18:35
ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը 1991 թվականի մայիսի 6-ի իրադարձությունների վերաբերյալ.

«30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի (ՕՄՕՆ) կողմից ենթարկվեց ռազմական հարձակման եւ շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին եւ տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին եւս երեք ոստիկաններ:

ՀՀ ԱԺ-ն խստորեն դատապարտում է կատարվածը եւ իր երախտիքը հայտնում զոհված ոստիկանների հարազատներին ու ողջ մնացած եւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը շարունակած հայորդիներին՝ ցանկանալով նրանց առողջություն եւ տոկունություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին