Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605
    617

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Ո՞ր երկրներն են մուտքի համար պահանջում կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող վկայական

06 Մայիս, 2021 11:51
Ո՞ր երկրներն են մուտքի համար պահանջում կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող վկայական

Հայաստան մուտք գործող անձինք այսուհետև պետք է ունենան կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ։ Այդ րոշման նախագիծը ներառված է մայիսի 6-ի՝ կառավարության նիստի օրակարգում։ 

«Մի շարք երկրներ մուտքի համար արդեն իսկ պահանջում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ, մասնավորապես՝ Իսլանդիա, Իսրայել, Էստոնիա, Լեհաստան, Լիտվա, Սան Մարինո, Վրաստան, Ռումինիա, Սլովենիա, Նորվեգիա, Չեռնոգորիա: Մի շարք երկրներ էլ նախատեսում են կիրառել միջազգային ճանապարհորդների համար կորոնավիորուսի դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթի պահանջ, օրինակ՝ Դանիա, Շվեդիա, Հունգարիա, Հունաստան, Իսպանիա, Սերբիա»:

Պատվաստման սերտիֆիկատ միայն կարող են չներկայացնել մինչև 11-ամսական երեխաները: Հայաստան մուտք գործող անձը պետք է ստացած լինի պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափը։

 

Լրահոս

Դիտել ավելին