Կարևոր իրադարձություններ

Միակ բանը, որ Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է. Փաշինյան

05 Մայիս, 2021 18:43
Միակ բանը, որ Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է. Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն կամ հեղափոխություն: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված միասնական դաշինք կազմելու առաջարկին:

«Մեկը 2008 թ. ժողովրդական կամ ժողովրդավարական հեղափոխությունը, որ չի ստացվել ձեզ հայտնի կամ գուցե նաև անհայտ պատճառներով: Երկրորդը՝ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Ուրիշ մի երկու տերմին էլ կա, իմ կարգավիճակի բերումով հիմա չեմ օգտագործում: Բայց կռահեցիք՝ ավազակապետականի շարունակությունը:

Միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է, որը, փաստորեն, ոմանց՝ ձեզ հայտնի, դահլիճում ներկա ու ոչ ներկա, մարդկանց ջանքերով խափանվել է»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի:

Մանրամասները՝ տեսանյությում:

 

Լրահոս

Դիտել ավելին