Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ցանկը գրեթե պատրաստ է. ցուցակի առաջին կինը Աննա Մկրտչյանն է

05 Մայիս, 2021 18:12
ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ցանկը գրեթե պատրաստ է. ցուցակի առաջին կինը Աննա Մկրտչյանն է

ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ցանկը գրեթե պատրաստ է: Այս մասին հայտնում է Past.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները որոշել են, որ կարկառուն կուսակցականները՝ Շարմազանովը, Աշոտյանը չեն լինելու ցուցակում: Ընդ որում՝ ցուցակում չլինելու առաջարկը արել են հենց նրանք՝ նշելով, որ ամեն ինչով աջակցելու են ՀՀԿ-ին, բայց թող բոլորը տեսնեն, որ իրենց կռիվը պաշտոնի համար չէ:

Ցուցակի առաջին կինը երիտՀՀԿ-ական Աննա Մկրտչյանն է:

Դաշինքը կոչվելու է «Պատիվ ունեմ»:

Ցուցակը գլխավորելու է Արթուր Վանեցյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին