Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    630,5
    642,5

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

Նորաշեն գյուղում հրդեհի հետևանքով կենդանիներ են անկել

05 Մայիս, 2021 10:34
Նորաշեն գյուղում հրդեհի հետևանքով կենդանիներ են անկել

Մայիսի 5-ին, ժամը 06:30-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։10-ին, մարվել՝ 08։50-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ), ջերմահարվել՝ մոտ 15 քմ ազբոշիֆեր և անկել՝ երկու խոշոր եղջերավոր կենդանի, 15 ճագար և 30 հավ։

 

Լրահոս

Դիտել ավելին