Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանը Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկկողմ գործակցության խնդիրները

04 Մայիս, 2021 22:20
ՀՀ դեսպանը Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկկողմ գործակցության խնդիրները

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին: Այս մասին տեղեկանում են Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Հաթամիին Արցախյան երկրորդ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիության և Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում Իրանի կողմից իրականացված վճռական քայլերի համար:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության արդի խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր

 

Լրահոս

Դիտել ավելին