Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

04 Մայիս, 2021 19:55
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և  միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների  նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:

 

Լրահոս

Դիտել ավելին