Կարևոր իրադարձություններ

ԵԽ պատգամավորների պնդմամբ՝ Ադրբեջանը հայ գերիներին ահաբեկիչ ներկայացնելու որևէ ապացույց չունի. Եղոյան

04 Մայիս, 2021 16:52
ԵԽ պատգամավորների պնդմամբ՝ Ադրբեջանը հայ գերիներին ահաբեկիչ ներկայացնելու որևէ ապացույց չունի. Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարությունների ժամին տեղեկացրեց, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ Ադրբեջանին հարկադրելու ազատ արձակել հայ ռազմագերիներին։ 

«Պատգամավորները նշել են՝ խոսքն այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, այն 112 անձանց մասին է, որոնց վերաբերալ Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն, և այն 61 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստը, թեև Ադրբեջանը հերքում է, սակայն առկա են հակառակն ապացուցող փաստեր»:

Նրանք նաև ընդգծել են, որ թեև Ադբեջանը ռազմագերների մի մասին փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, որոնք, իբր թե, խախտել են հրադադարի ռեժիմը, այդուհանդերձ, ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին