Կարևոր իրադարձություններ

Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ

30 Ապրիլ, 2021 21:25
Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ

Մասնագիտական կարողությունները և բարդ տեղանքում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու, ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զինծառայողները հաղթահարել են ուսումնական արգելագոտին, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները, ստեղծել բարենպաստ պայմաններ յուրային զորքերի առաջխաղացման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին