Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը. Փաշինյանը՝ Միշուստինին

29 Ապրիլ, 2021 18:54
Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը. Փաշինյանը՝ Միշուստինին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Կազանում կայացած հանդիպմանը կրկին անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը։

«Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին։ Եվ ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը այն ջանքերի համար, որոնք ներդրվում են այս հարցը լուծելու համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

 

Լրահոս

Դիտել ավելին