Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    631
    643

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Սա սադրանք է՝ հայ-հնդկական բարեկամության դեմ․ ԱԳՆ-ն՝ Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին

29 Ապրիլ, 2021 17:40
Սա սադրանք է՝ հայ-հնդկական բարեկամության դեմ․ ԱԳՆ-ն՝ Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին

ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքի կապակցությամբ

Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը:

Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում:

Լրահոս

Դիտել ավելին