Կարևոր իրադարձություններ

Covid-19-ի դեմ պատվաստող շարժական թիմեր կտեղակայվեն քաղաքի բանուկ մասերում․ Ավինյան

29 Ապրիլ, 2021 15:32
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Covid-19-ի դեմ պատվաստող շարժական թիմեր կտեղակայվեն քաղաքի բանուկ մասերում․ Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար:
Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:
ՀՀ քաղաքացիները Covid-19-ի դեմ պատրաստվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու Covid-19-ի դեմ 1 մլն չափաքանակի պատվաստանյութ»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին