Կարևոր իրադարձություններ

Ամեն օր տասնյակից ավել մարդ է մահանում կորոնավիրուսային հիվանդությունից, ու դեռ կշարունակեն մահանալ. առողջապահության փոխնախարար

29 Ապրիլ, 2021 09:19
Հեղինակ՝ Լենա Նանուշյան
Ամեն օր տասնյակից ավել մարդ է մահանում կորոնավիրուսային հիվանդությունից, ու դեռ կշարունակեն մահանալ. առողջապահության փոխնախարար

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամեն օր տասնյակից ավել մարդ է մահանում կորոնավիրուսային հիվանդությունից, ու դեռ կշարունակեն մահանալ…

Կառավարությունը բոլոր իր ջանքերն համախմբեց ու ապահովեց բնակչության համար դժվարամատչելի պատվաստանյութը։

Իսկ ի՞նչ է անում մեր բնակիչը։ Ես ապշում եմ կարդալով էն բոլոր անբարո բառերն ու հայոյանքները, որոնք մեր կողքը բնակվող կանայք ու տղամարդիկ, երիտասարդները, տարեցները գրում են պատվաստումների նորությունների տակ…իրենց բաց պրոֆիլներով, առանց քաշվելու, որ իրենց երեխաները, ընկերները նույնպես դա կկարդան…

Ո՞րտեղից էդքան չարություն ու անմտություն, էդքան անկրթվածություն ու անդաստիարակություն, էդքան անհեռատեսություն ու սեփական ու այլոց առողջության վրա թքած ունենալու անխելամտություն, էդքան ինքնաոչնչացման ձգտում…

Վհատեցնող է….»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին