Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդգծել է մարտահրավերները բանակցություններով դիմակայելու կարևորությունը

28 Ապրիլ, 2021 19:49
Արցախի նախագահն ընդգծել է մարտահրավերները բանակցություններով դիմակայելու կարևորությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին հանդիպել է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Նախագահը ներկայացրել է հետպատերազմյան մարտահրավերները, զարգացումներն ու արտաքինքաղաքական առաջնահերթությունները:Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է մարտահրավերները բանակցություններով դիմակայելու կարևորությունը և այդ հարցում դիվանագիտական ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին