Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Օշական գյուղում. կա զոհ

28 Ապրիլ, 2021 08:58
Հրդեհ Օշական գյուղում. կա զոհ

Ապրիլի 28-ին, ժամը 07:47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին։ Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են քաղաքացու այրված դի։

Լրահոս

Դիտել ավելին