Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ Սյունիքում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն․ Արմեն Խաչատրյան

27 Ապրիլ, 2021 19:10
Վստահ եմ, որ Սյունիքում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն․ Արմեն Խաչատրյան

Վստահ եմ, որ Սյունիքի մարզում մենք ունենալու ենք ձայների մեծամասնություն։ Այս մասին այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Դիտարկմանը՝ եթե մարդիկ Կառավարությունից օբյեկտիվ դժգոհություններ չունենային, արդյո՞ք ինչ-որ ուժերի դրդմամբ դուրս կգային փողոց և այդպես կդիմավորեին Նիկոլ Փաշինյանին, Արմեն Խաչատրյանն արձագանքեց.

«Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ Կառավարությունից կամ իշխող թիմից դժգոհություններ չլինեն։ Մարդիկ կան, որոնց շահերը բախվում են այս իշխանության իրականացրած քաղաքականությանը, իրենք այլեւս չեն կարող վերարտադրվել, անել այն, ինչ ուզում են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին