Կարևոր իրադարձություններ

Ջո Բայդենի հայտարարությունն իրար է խառնել Թուրքիային ու Ադրբեջանին

24 Ապրիլ, 2021 23:36
Ջո Բայդենի հայտարարությունն իրար է խառնել Թուրքիային ու Ադրբեջանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարները շտապել են զանգահարել միմյանց՝ «քննարկելու ստեղծված իրավիճակը»: Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլույի և Ջեյհուն Բայրամովի միջև:

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ այդ որոշումը սխալ էր, նախագահ Իլհամ Ալիևն այն պատմական սխալ է անվանել։ Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այդ հայտարարությունը», – ասված է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «պատմական փաստերը խեղաթյուրելու» մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին