Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ

24 Ապրիլ, 2021 21:25
Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և պատրաստ է զարգացնել կապերը Հայաստանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թվականին զոհված հայերի հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին: Այս մասին հայտնում է РИА Новости  գործակալությունը:

«Մեր ժողովուրդները դարերով խաղաղությամբ ապրել են այս հողերում: Մենք չպետք է մոռացության տանք թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը շարունակվել է հարյուրավոր տարիներով և ողջ աշխարհի համար օրինակ է համարվել: Հարգանքով ոգեկոչում եմ Օսմանյան պետության հայերի հիշատակը, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված դժվարին պայմաններում, ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»,- ասվում է Էրդողանի ուղերձում՝ ուղղված Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին:

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք հայտարարել ենք Հայաստանի հետ կապերի զարգացման պատրաստակամության մասին։ Այսօր ես կրկին կրկնում եմ այդ կոչը», - նշված է ուղերձում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին