Կարևոր իրադարձություններ

Համոզված եմ, որ վաղ, թե ուշ Թուրքիան նույնպես ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը. Տիգրան Ավինյան

24 Ապրիլ, 2021 20:53
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Համոզված եմ, որ վաղ, թե ուշ Թուրքիան նույնպես ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը. Տիգրան Ավինյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն անկյունաքարային նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Հարկ է բարձր գնահատել ԱՄՆ նախագահի անձնական ջանքն ու կառավարության քայլը՝ իրերն իրենց անունով կոչելու և համամարդկային այդ աղետի միջազգային ճանաչման գործում ներդրած հսկայական և անուրանալի ավանդի համար:

Համոզված եմ միաժամանակ, որ վաղ, թե ուշ Թուրքիան նույնպես ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը, ուստի, անկախ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումից, Ցեղասպանության հարցն ու դրա միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեն և խոսակցությունն այդ մասին պետք է չդադարի: Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետություն, հանձնառություն ստանձնելով, պիտի առավելագույնն անի՝ այդպիսի արհավիրքների կրկնությունը բացառելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին