Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ՝ մնալով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում․ Արմեն Գրիգորյան

24 Ապրիլ, 2021 14:13
Ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ՝ մնալով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում․ Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

 

Հարգելի հայրենակիցներ,

 

Այսօր ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին, մենք գլուխ ենք խոնարհում մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակի առաջ՝ վերհիշելով այն տառապանքներն ու հայրենազրկումը, որի միջով անցավ մեր ժողովուրդը: 

 

Այս օրերին ցեղասպանության իրողությամբ պայմանավորված հարյուր հազարավոր հայեր, որոնք հայտնվեցին աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանի ու Արցախի հայությունը առավել քան երբևէ միասնական են իրենց հավաքական հիշողությամբ:

 

Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք համոզված ենք` ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն է միակ լուծումը ներկայում և ապագայում նման ողբերգություններից մարդկությանը զերծ պահելու համար: Շնորհիվ հայության հավաքական ներուժի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անշեղորեն ընթանում է առաջ՝ մնալով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում :

 

Եվս մեկ անգամ իմ խոնարհումն եմ բերում մեր անմեղ զոհերի հիշատակին: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին:

Լրահոս

Դիտել ավելին