Կարևոր իրադարձություններ

Շատ հավանական եմ համարում, որ ԱՄՆ նախագահ Բայդենը այս անգամ ցեղասպանություն բառը կօգտագործի․ Էդմոն Մարուքյան

24 Ապրիլ, 2021 10:45
Շատ հավանական եմ համարում, որ ԱՄՆ նախագահ Բայդենը այս անգամ ցեղասպանություն բառը կօգտագործի․ Էդմոն Մարուքյան

Այսօր՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավանական է համարում, որ ԱՄՆ նախագահ Բայդենը այս անգամ ցեղասպանություն բառը․ «Շատ հավանական եմ համարում, որ ԱՄՆ նախագահ Բայդենը այս անգամ ցեղասպանություն բառը կօգտագործի։ Մեկ տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը ճանաչեցին ցեղասպանությունը։ Եվ ասվեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում է, ԱՄՆ գործադիր իշխանությունը դեռևս չի ճանաչել»։

Մարուքյանի խոսքով, եթե նախագահ Բայդենը ցեղասպանություն բառն օգտագործի, ապա այդ քայլից հետո կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ճանաչել և դատապարտել է ցեղասպանությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին