Կարևոր իրադարձություններ

Պետք է ճանաչենք անցյալի սարսափներն ապագայում դրանցից խուսափելու համար. ԱՄՆ սենատոր

24 Ապրիլ, 2021 10:02
Պետք է ճանաչենք անցյալի սարսափներն ապագայում դրանցից խուսափելու համար. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Ջո Բայդենի մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ կիսվելով Bloomberg-ի տարածած տեղեկատվությամբ այն մասին, որ Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին:

«Ողջունում եմ Բայդենի որոշումը՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Վաղուց արդեն ժամանակն է կոչել կոտորածներն իրենց անունով՝ ցեղասպանություն: Պետք է ճանաչենք անցյալի սարսափները, եթե ցանկանում ենք խուսափել ապագայում դրանց կրկնությունից»,- նշել է սենատորը:

Ուորենը հայտարարել է, որ միանում է ԱՄՆ հայ համայնքին և ողջ հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հարցում՝ հիշելու և հարգելու բոլոր նրանց, ովքեր մահացան, և ողջունելու նրանց, ովքեր ողջ մնացին և պայքարեցին հանուն ճանաչման:

Լրահոս

Դիտել ավելին