Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մոլդավայի ԱԳՆ պետքարտուղարը վերահաստատել են միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղվածությունը

21 Ապրիլ, 2021 22:02
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մոլդավայի ԱԳՆ պետքարտուղարը վերահաստատել են միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղվածությունը

Ապրիլի 21-ին կայացավ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հեռախոսազրույցը Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատեցին հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղվածությունը:

Ընդգծվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվեց առաջիկա միջոցառումների ժամանակացույցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին