Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել. դատախազություն

21 Ապրիլ, 2021 20:45
Հակոբ Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ֊ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

«2021թ․ մարտի 18-ին «Մամուռ» սրճարանում նշված անձանց միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՔԾ-ի կողմից դեպքի կապակցությամբ քրեական գործ չհարուցելու մասին որոշում է կայացվել։ Նախաքննական մարմինը իրավական գնահատական էր տվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 164-րդ, 185-րդ, 186-րդ եւ 258-րդ հոդվածների համատեքստում՝ հանգելով հետեւության, որ բացակայում է հանցակազմը։

Որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստուգելու եւ նյութերին ծանոթանալու արդյունքում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին այդ որոշումը վերացնելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում»,– հայտնել են Դատախազությունից։  

 

Լրահոս

Դիտել ավելին