Կարևոր իրադարձություններ

Ջհանգիրյանն իրականացնում է ԲԴԽ նախագահի ամբողջական գործառույթները և չի կարող չօգտվել նախագահի աշխատասենյակից. ԲԴԽ անդամ

21 Ապրիլ, 2021 13:40
Ջհանգիրյանն իրականացնում է ԲԴԽ նախագահի ամբողջական գործառույթները և չի կարող չօգտվել նախագահի աշխատասենյակից. ԲԴԽ անդամ

Armtimes.com-ը գրում է․

Մեկօրյա լռությունից հետո երեկ Բարձրագույն դատական խորհուրդը մեկնաբանեց Գագիկ Ջհանգիրյանի շուրջ ստեղծված աղմկահարույց իրավիճակը: Մասնավորապես ԲԴԽ-ն անդրադարձել էր լրատվամիջոցներից մեկի այն պնդումներին, թե նախօրեին Ջհանգիրյանը «ներխուժել» է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ: Ըստ այդմ՝ ԲԴԽ-ից հայտնում են, որ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ չի ներխուժել, դուռը կապարազերծվել է ԲԴԽ անդամների կողմից:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատասենյակը կապարազերծվել եւ գույքագրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից եւ Դատական դեպարտամենտի համապատասխան պատասխանատուներից կազմված հանձնաժողովի կողմից, եւ ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է: Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովում ներգրավված չի եղել եւ գործընթացին ներկա չի եղել Գագիկ Ջհանգիրյանը: Ավելին՝ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը եւ աշխատակազմը աշխատել են գերծանրաբեռնված օրակարգով. Խորհրդի նիստ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրություն, արդարադատության նախարարի կողմից ներկայացված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու միջնորդությունների քննություն… Բոլոր նիստերը նախագահել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար, ԲԴԽ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,- ասված է հերքման տեքստում:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-ի 3-րդ մասով (անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը) եւ որպես խափանման միջոց ընտրվել երկից ստորագրությունը: Այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Վարդազարյանին առաջադրած մեղադրանքի, ԲԴԽ-ում այս օրերին տիրող իրավիճակի, Ջհանգիրյանի հետ աշխատելու եւ այլնի մասին ՀԺ-ն զրույցել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ:

- Պարոն Բեքմեզյան, Վարդազարյանի լիազորությունները, որպես ԲԴԽ նախագահի, կասեցնելուց հետո, ինչպիսի՞ իրավիճակ է ԲԴԽ-ում, լարվա՞ծ է, թե՞ աշխատանքային:

- Աշխատանքային մթնոլորտ է, խորհուրդը գործում է, նորմալ աշխատում է: Եթե ասեմ, որ որոշակի մտահոգություններ չկան Ռուբեն Վարդազարյանի քրեական գործի հետ կապված, սուտ կլինի, բոլորս էլ մտահոգված ենք: Ուղղակի պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ է լինելու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Դիտել ավելին