Կարևոր իրադարձություններ

«Եթե պետության սուվերենությունը չարաշահվում է, օրինակ՝ ինչպես Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում է, ապա մենք բոլորս վտանգի տակ ենք». Մերկել

20 Ապրիլ, 2021 14:49
«Եթե պետության սուվերենությունը չարաշահվում է, օրինակ՝ ինչպես  Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում է, ապա մենք բոլորս վտանգի տակ ենք». Մերկել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)գարնանային նստաշրջանում այսօր  ելույթ ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Մերկելն ընդգծել է, որ Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում ստեղծված իրավիճակն անհանգստացնող է: 

«Մեր շուրջբոլորը տեսնում ենք, որ մարդու հիմնարար իրավունքները  կրճատվում են: Եթե մենք խուսափենք այս հարցերին պատասխանելուց, ապա այն հարցականի տակ է դնելու Եվրոպական տեսլականը»:

«Եթե պետության սուվերենությունը չարաշահվում է, օրինակ՝ ինչպես  Ղրիմում ու Լեռնային Ղարաբաղում է, ապա մենք բոլորս վտանգի տակ ենք»,-ընդգծել է Գերմանիայի կանցլերը: 

 

Լրահոս

Դիտել ավելին