Երևանի ժամանակով ժամը 18.00-ին ԵԽԽՎ լիագումար նիստում կքննարկվի գերիների հարցը, խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:
Պատգամավորը ասաց, որ այս ընթացակարգով բանաձև չի սպասվում․ «Որքան գիտեմ՝ այս ընթացակարգով բանաձև չի սպասվում, բայց սա քայլ է: Չի բացառվում, որ հաջորդ քայլով նաև ընդգրկվի այն ընթացակարգերում, որոնցով բանաձև ենթադրվում է»: