Կարևոր իրադարձություններ

5 տավուշեցի զինծառայողի ընտանիքների հանձնվել է «Մարտական ծառայություն» մեդալը

19 Ապրիլ, 2021 21:40
Հեղինակ՝ ՀՀ Տավուշի մարզպետարան
5 տավուշեցի զինծառայողի ընտանիքների հանձնվել է «Մարտական ծառայություն» մեդալը
Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 5 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ինչպես հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից, մեդալները զինծառայողների ընտանիքներին հանձնել են նրանց հրամանատարները:
 
Հրամանատարները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:

Լրահոս

Դիտել ավելին