Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ձորակապ գյուղում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

17 Ապրիլ, 2021 19:27
Հրդեհ Ձորակապ գյուղում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Ապրիլի 17-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղի 1-ին փողոցում գտնվող մարագում հրդեհ է բռնկվել։  Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 14:05-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 55 քմ), ճակատային և կողային հատվածի փայտե հենասյուներն ու կառուցատարրերը (մոտ 48 քմ), ինչպես նաև՝ անասնակեր (մոտ 12 հակ):

 

Լրահոս

Դիտել ավելին