Կարևոր իրադարձություններ

Մենք պետք է շատ ակտիվ, շատ մարտնչող արտաքին քաղաքականություն վարենք ամբողջ սպեկտրով՝ սկսած գերտերություններից մինչև փոքր երկրներ. Արմեն Սարգսյան

16 Ապրիլ, 2021 20:44
Մենք պետք է շատ ակտիվ, շատ մարտնչող արտաքին քաղաքականություն վարենք ամբողջ սպեկտրով՝ սկսած գերտերություններից մինչև փոքր երկրներ. Արմեն Սարգսյան

Հայաստանը փոքր պետություն է շրջապատված 4 հարեւաններով եւ նման դեպքերում դու քո չափը փոխհատուցելու կամ հավասարակշռելու համար պետք է շատ ակտիվ լինես,  ավելի եռանդուն լինես, մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում: Այս մասին Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք այլընտրանք չունենք, քան ունենալ շատ ակտիվ, շատ մարտնչող արտաքին քաղաքականություն: Այդ քաղաքականությունը պետք է վարվի ամբողջ սպեկտրով՝ սկսած գերտերություններից մինչեւ փոքր երկրներ, մասնավորապես, մեր տարածաշրջանի, մասնավորապես բարեկամ երկրների: Վրաստանը բարեկամ է, բարեկամ է նաեւ Իրանը, հետեւաբար պետք է մեր դիվանագիտությունը շատ ակտիվ լինի այս երկու երկրների հետ: Իհարկե, դիվանագիտությունը ակտիվ պետք է աշխատի նաեւ ոչ բարեկամների, նույնիսկ թշնամիների հետ: Պատերազմից հետո ինձ հրավիրեց Հորդանանի թագավորը որպես բարեկամ, ես գնացի՝ ցույց տալու մեր բարեկամական վերաբերմունքը արաբական աշխարհին, նաեւ իսլամական աշխարհին, ցույց տալու, որ կյանքը շարունակվում է պատերազմում պարտությունից հետո: Բարեկամության ծառի մասին պետք է հոգ տանես, որ հետո կարողանաս այդ բարեկամության պտուղներից օգտվես»,- ասել է Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին