Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության կարգավորման հարթակ լինելու Վրաստանի առաջարկն ուժի մեջ է. Սալոմե Զուրաբիշվիլին՝ Արմեն Սարգսյանին

15 Ապրիլ, 2021 19:05
ԼՂ հակամարտության կարգավորման հարթակ լինելու Վրաստանի առաջարկն ուժի մեջ է. Սալոմե Զուրաբիշվիլին՝ Արմեն Սարգսյանին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ լինելու Վրաստանի առաջարկն ուժի մեջ է: Այդ մասին Թբիլիսիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ հայտարարությունում նշեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Երջանիկ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ Ձեզ Օրբելյանների պալատում հանդիպել: Մեր նախորդ հանդիպումից հետո շատ ծանր մարտահրավերների առջև կանգնեցինք բոլորս, մի կողմից համավարակից ելնելով, որը վնասեց տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսությունը, փակեց մեզ աշխարհի հետ հարաբերություններում, ինչպես նաև մարդկային զոհեր ունեցանք: Սակայն շատ ավելի ծանր էր պատերազմից հարուցված պատկերը: Ուզում եմ զոհվածների ընտանիքներին և անձամբ Ձեզ ցավակցել պարոն նախագահ:

Պատերազմի ժամանակ, ինչպես այժմ Վրաստանը կանգնած է  որպես խաղաղության կողմ: Ի նշան դրա՝ առաջարկվեց մեր հարթակը հանդիպումների, երկխոսության և իրավիճակի լիցքաթափման համար: Այս առաջարկն ուժի մեջ է մնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Զուրաբիշվիլին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին